3D համերգային ֆիլմ Բիլլի Այլիշի մասին

3D համերգային ֆիլմ Բիլլի Այլիշի մասին

Փոփի ամենավառ աստղերից մեկը՝ Բիլլի Այլիշը, և հոլիվուդյան լեգենդար ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը միավորել են ուժերը՝ ստեղծելու բացառիկ 3D համերգային ֆիլմ, որը ոչ միայն ներկայացնում է երգչուհու շքեղ բեմական շոուն, այլև նրա «սիրո խոստովանության» միլիոնավոր երկրպագուներին։ Ֆիլմը նկարահանվել է Մանչեսթերում՝ Co-op Live արենայում, որտեղ Քեմերոնը չորս գիշեր շարունակ ֆիքսել է Այլիշի «Hit Me Hard And Soft» համաշխարհային շրջագայության ամենահզոր պահերը։ 

Սա երգչուհու կարիերայի ամենախոշոր շրջագայությունն է մինչ օրս, իսկ արդյունքը՝ իսկական պայթյուն։ «Ես պարզապես պաշտում եմ Մանչեսթերը։ Այն իմ ամենասիրելի վայրերից մեկն է եղել, որտեղ հանդիպել եմ հանդիսատեսին»,- Լոնդոնում կայացած պրեմիերայի ժամանակ խոստովանել է Այլիշը։ «Տիտանիկ»-ի և «Ավատար»-ի հեղինակը այս անգամ օգտագործել է նորագույն փոքրաչափ 3D տեսախցիկներ, որոնք հանդիսատեսին բառացիորեն բեմ են բարձրացնում Բիլլիի հետ՝ փոխանցելով նրա յուրաքանչյուր վազք, շարժում ու էներգիայի պոռթկում։ 

Ֆիլմում Բիլլին ասում է միտք, որն արդեն դարձել է նրա արվեստի փիլիսոփայությունը. «Ես ուզում եմ լինել այնպիսի արտիստ, որի երկրպագուն ես ինքս կուզենայի լինել»։ Ռեժիսորը նաև կարևոր շեշտադրում է անում AI-ի դարաշրջանում կենդանի երաժշտության իսկության վրա՝ նշելով, որ իրական կատարումը երբեք չի կորցնի իր արժեքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment