Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն Աղվերանում է – Նորություններ 29.04.2026

Այսօր Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում։ Այս մասին գրում է 24News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ավելի վաղ հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։

«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:

Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։

 

Leave a Comment