Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնում: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքի։