Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում – Նորություններ 29.04.2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում, գրում է News.am-ը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ։ Դատարանը Կանդազին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

 

 

Leave a Comment