Բյուրեղավանից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել. Ավանեսյան


Հասարակություն


Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացված 11 քաղաքացիները դուրս են գրվել բուժհաստատություններից, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պացիենտների վիճակը բավարար է, նրանք բոլորը դուրս են գրվել: Շարունակականություն չունենք այս մասով, եթե կլինի այլ անհրաժեշտ տեղեկություն կիսվելու, կներկայացնենք հանրությանը»,- ասաց Ավանեսյանը:

Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելովոր Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով‘ սրտխառնոցփորլուծությունփսխումջերմության բարձրացում։ Նշվել էրոր իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։ 

Բյուրեղավան համայնքում ապրիլի 21-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով պայմանավորված՝ իրականացվել է խմելու ջրի նմուշառումորի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնել ենոր կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուսադենովիրուսինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ 


Leave a Comment