31-ամյա տղամարդը սպանել է 11-ամյա աղջկան. նա ձերբակալվել է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կրասնոդարի երկրամասում ձերբակալվել է տղամարդ, որը կասկածվում է 11-ամյա աղջկա սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։

Գերատեսչության Telegram-յան ալիքի փոխանցմամբ՝ Տեմրյուկի շրջանում անչափահասի սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է։

31-ամյա տեղացի բնակչին ձերբակալել են քննիչները։ Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել։ Հարցաքննության ընթացքում նա ընդունել է մեղքը և մանրամասնել դեպքի հանգամանքները։ Քննիչները նաև, նրա մասնակցությամբ, տեղում ստուգել են տրված ցուցմունքները։

Աղջիկը անհետացել էր ապրիլի 24-ին՝ Տեմրյուկի շրջանում զբոսնելուց հետո։ Նրա որոնողական աշխատանքները շարունակվել էին չորս օր։

Ապրիլի 29-ին աղջկա դին հայտնաբերվել է։

Թարգմանությունը՝ Past.am



Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment