Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան





Ինչպես հաղորդում է Panorama.am-ը՝ Ալիևի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ադրբեջանական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։Քաղավիացիայից ArmeniaSputnik–ին հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել ՀՀ։ Այլ մանրամասներ չհաղորդեցին։

Panorama.am-ը  հետաքրքրվել էր ՀՀ ԱԳՆ-ից, թե Ադրբեջանից ի՞նչ պատվիրակություն է ժամանակ Հայաստան։ Սակայն դեռևս պատախան չենք ստացել։ 

Բնութագրական է, որ Բաքվի հայատյաց ու Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճրագործություն իրականացրած ալիևյան ֆաշիստական ռեժիմն ու դրա ներկայացուցիչները ջերմորեն ու սերտորեն համագործակցում են Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հետ: Հնարավոր է, քննարկում են, թե ինչպես Հայաստանում իշխանության ղեկին պահեն Փաշինյանին ու ՔՊ-ին, որպեսզի հունիսի 7-ից հետո Հայաստանը վերածվի «արևմտյան ադրբեջանի»: 

 

  



Leave a Comment