Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։




Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չէին հաղորդել։

Leave a Comment