Ադրբեջանական օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»․ Ժամանել է այդ երկրի փոխվարչապետը

Ադրբեջանական օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»․ Ժամանել է այդ երկրի փոխվարչապետը

29 ապրիլի 2026 – 11:00 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 29-ին Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Այլ մանրամասներ չեն հայտնել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Երևան է մեկնել կառավարական պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Այդ մասին գրել է Minval.az-ը:

Leave a Comment