ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնել է «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ում ստուգումների ընթացքում «Դինոզավր» անվամբ խաղալիքի բաղադրության մեջ երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութերի հայտնաբերման մասին:
Իրականացվել է խաղալիքի նմուշառում: Տեսչական մարմինը հանձնարարել է հետ կանչել նշված անվանմամբ խաղալիքը և ոչնչացնել
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այս խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։
