«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։
Օրինակ, մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների՝ սեփական հայեցողությամբ և շատ բարձր աշխատավարձերով, որպեսզի այդ աշխատողները, որոնք իրականում դասական «տասովշչիկներ» են, կարողանան իրենց համայնքներում մարդկանց այս կամ այն կերպ շահագրգռելով` ընտրության տանել եւ ձայներ ապահովել իշխանությունների համար։
Մեզ ասացին, որ մարզային շտաբների աշխատողների քանակը կոնկրետ ու սահմանափակ չէ` ամեն ինչ կախված է տվյալ մարզի, տեղանքի առանձնահատկություններից, հանրային տրամադրություններից:
Մարզպետներն ընդամենը հաստիքացուցակ են ուղարկում կենտրոնական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին, որը հաստատում է կամ խմբագրումներ է անում, եւ, ըստ այդմ, համապատասխան ֆինանսավորում է տրամադրվում շտաբներին։
Մի խոսքով, մարզպետների քեֆին քեֆ չի հասնի` եկել է մեծ «խոպանի» ու պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում