Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ալեն Սիմոնյան, դու էլ ես ահաբեկում մեր հայրենակիցներին: Չեք կարա դուք լսեք ոչ մեկին, եթե բաց կապով չխոսեն: Ու դու դա լավ գիտես: Ոչ մի վոթսափ, տելեգրամ կամ այլ հայտնի մեսենջեր լսելու/կարդալու հնարավորություն դուք չունեք: Միակ ձևը դրանք գաղտնալսելու իսրաելական Pegasus ծրագիրն ա, որը էնքան թանկ ա, որ նույնիսկ ձեր պարտքով վերցրած լիցենզիաները չի հերիքացնում, որ Հայաստանում բոլորին լսեք: Ուր մնաց «արտերկրում»: Էլ չեմ ասում, որ էդքան լսող էլ չունեք: Սաղ քպոններով առավոտից իրիկուն լսեք, չեք հասցնի: Բա պերաշկի ո՞վ ուտի:
Նենց որ ժողովուրդ ջան, հավայի թսում են: Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս լուրջ դեմքերով, որ ձեզ էլ վախեցնեն: Էդ լապշան իրանց անուղեղ ընտրողների համար ա: Էդ կուտը չուտեք:
Բաց կապով մի խոսացեք, իսկ վոթսափ, տելեգրամ, սիգնալ և այլն 100% ապահով են:
Բայց ընտրակաշառք ամեն դեպքում մի առաջարկեք/վերցրեք: Դա քրեորեն պատժելի է:
P.S. Իսկ եթե առանց դատարանի որոշման գաղտնալսում եք բաց կապով խոսացող մարդկանց, դուք եք հոդվածի տակ մտնում, դա էլ է քրեորեն պատժելի։