ԵՄ-ն մտադիր է խստացնել Կիևի ֆինանսավորման պայմանները․ Bloomberg – armeniatoday.am

ԵՄ իշխանությունները պահանջում են, որ Ուկրաինան իրականացնի հարկային փոփոխություններ, հակառակ դեպքում համայնքը կսահմանի ավելի խիստ պայմաններ Կիևին 90 միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու համար, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ ԵՄ-ի, Ուկրաինան պետք է ԱԱՀ-ն բարձրացնի մինչև 20% արտոնյալ համակարգով գործող և տարեկան 77 400 եվրոյից ավելի եկամուտ ունեցող ընկերությունների համար: Գործակալությունը նշել է, որ այս բարեփոխումը լարվածություն կառաջացնի ուկրաինական հասարակության մեջ:

Ուկրաինան նմանատիպ ճնշում է կրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից՝ Կիևին առանձին վարկային ծրագրի շրջանակներում ավելի քան 8 միլիարդ դոլար հատկացնելու համար: Ուկրաինայի հիմնական դոնոր երկրների ֆինանսների նախարարությունները կարծում են, որ պատերազմական ժամանակաշրջանում բիզնեսների համար հարկային արտոնությունները «սպառում են բյուջեն,  խաթարում մրցակցությունը և նպաստում են լայնածավալ ստվերային տնտեսության պահպանմանը»:

Ապրիլի 22-ին Հունգարիայի և Սլովակիայի վետոները հանելուց հետո ԵՄ դեսպանները հաստատել էին Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը:

Leave a Comment