Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը, այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։
«Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում»,-ասված է հաղորդագրության մեջ։