Ովքեր են մատնել Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին. «Իրավունք»

Նախօրեին երկու ամսով կալանավորվել է հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ով ղեկավարում է Սամվել Կարապետյանի կուսակցության անվտանգության հարցերով թիմը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա արցախահայերին ընտրակաշառքի խոստումներ տալու մեջ է մեղադրվում։

Արցախցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ «կամանդիրին» մատնել են հենց արցախահայերը։ Այս մասին հայտնում է  «Իրավունք» թերթը:

Դրա պատճառն այն է, որ Կարապետյանին միանալուց հետո վերջինս սկսել է հեռավորություն պահել նրանց հետ, մինչդեռ ոմանց հետ ունեցել է առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ։ Այս հանգամանքը դուր չի եկել բազմաթիվ արցախահայ հայրենակիցների։

Leave a Comment