Տուապսեում նավթի արտահոսքը դադարեցվել է – armeniatoday.am

Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո սկսված նավթի արտահոսքերը դադարեցվել են, հայտարարել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, փոխանցում է Կոմերսանտը:

Նա հավելել է, որ մասնագետները աշխատում են կանխելու նավթամթերքների հոսքը Տուապսե գետ: Նրա խոսքով՝ 40 ջրասուզորդներից բաղկացած խումբը կսկսի հավաքել նավթամթերքը, որը կարող է արտահոսած լինել Սև ծով:

Արտակարգ իրավիճակների նախարարը հավելել է, որ շուտով կտեղադրվեն հատուկ սարքավորումներ՝ ծով նավթի հետագա արտահոսքերը կանխելու համար: Նա վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է:

Նավթի արտահոսքն առաջացել էր ապրիլի 28-ի գիշերը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո գործարանում բռնկված հրդեհից հետո: Մասնագետները հեռացրել են 7270 խորանարդ մետր աղտոտված հող և նավթաջրային խառնուրդ: Տուապսեում հայտարարվել է տարածաշրջանային արտակարգ դրություն: Քաղաքի ջրամատակարարումը մասամբ սահմանափակվել է։

Leave a Comment