Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Պետրոս Ղազարյանը հակադարձեց՝ բողոքում են, թե ինչո՞ւ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից պատասխան չեն պահանջում Ստեփանակարտում հայկական եկեղեցի քանդելու համար։ Խաղաղությունն այդպիսի՞ն է լինում։

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանից պատասխան պահանջեն, դա կնշանակի կոնֆլիկտի սրում։ Հայաստանի իշխանություններն ուզում են Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, իսկ եկեղեցին քանդելու հարցը կարող է այդ ճանապարհին խոչընդոտ հանդիսանալ, ջուրը լցնել ամբողջ «ջանքերը», վերաբացել Ղարաբաղյան շարժման էջը, որն իրենք ուզում են մեկընդմիշտ փակել։

Ադրբեջանցիներն իրենց ինքնիշխան տարածքում ինչ-որ բան են անում. ասաց Թորոսյանը՝ նկատի ունենալով, որ բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանը ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Այսինքն՝ ըստ քպ-ական նախարարի՝ Արցախն ադրբեջանական տարածք է, Ադրբեջանն իր տարածքում ինչ ուզի, կարող է անել, դա նրա ներքին հարցն է, որին ՀՀ իշխանությունները խառնվելու իրավունք չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment