ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները • Tribune.am

ԱՄՆ-ն հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել 17 անհատների և 18 կազմակերպությունների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է մեծացնել ճնշումը Իրանի վրա՝ փորձելով իրականացնել իր պահանջները, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։

Երեքշաբթի օրը պատժամիջոցներ են սահմանվել 17 անհատների և 18 կազմակերպությունների նկատմամբ, որոնցից մի քանիսը չինական են։

Leave a Comment