ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկ է գնել. Sputnik

Հայաստանի քրեակատարողական ծառայությունը կալանավայրերի համար 227 տեսախցիկ է գնել։ Այս մասին է վկայում ՔԿԾ–ի ու «Այաս իմպեքս» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը, որին ծանոթացել է Sputnik Արմենիան։

Տեսահսկման սարքավորումների տեղադրումը նախատեսվում է իրականացնել «Սևան», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» ու «Վարդաշեն» ՔԿՀ–ներում:

Պայմանագրում նշվում է, որ ձեռք բերված 36 տեսախցիկը 6 ՄՊ պատկերի լուծաչափով են։ Մյուս 191–ը` 4 ՄՊ։ Դրանք ունեն մարդկանց և տրանսպորտային միջոցների ճանաչման համակարգ ու ներկառուցված միկրոֆոն` ձայնագրման համար։

Հավաքածուն ներառում է նաև ցանցային տեսագրիչներ, կոմուտատոր, օպտիկական մալուխներ, մետաղական պահարաններ, կոշտ սկավառակներ, մոնիտորներ և համակարգիչներ:

«Այաս Իմպեքս» ընկերության հետ կնքված պայմանագիրի ընդհանուր արժեքը 27,120 մլն դրամ է։

Leave a Comment