Կիևի ռեժիմը և նրա հովանավորները անցել են ահաբեկչության. Պուտին • Tribune.am

Կիևի ռեժիմը և նրա կողմնակիցները դիմել են ահաբեկչության, քանի որ անկարող են կանգնեցնել ռուսական զորքերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք գիտենք, որ և՛ Կիևի ռեժիմը, և՛ նրա կողմնակիցները դիմել են բացահայտ ահաբեկչական մեթոդների։ Պատճառները ակնհայտ են։ Դրանք բոլորի համար պարզ են։ Թշնամին անկարող է կանգնեցնել մեր զորքերի, մեր տղաների առաջխաղացումը շփման գծի երկայնքով», — ասել է պետության ղեկավարը ընտրությունների անվտանգությանը նվիրված խորհրդակցության ժամանակ։

Leave a Comment