Ամենաճիշտը կին վարչապետն է. մենք ՔՊ պրոյեկտ չենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենաճիշտը կին վարչապետն է. մենք ՔՊ պրոյեկտ չենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույց» հաղորդաշարի այսօրվա հյուրն է ԱԺ անկախ պատգամավոր, ՄԱՍԿ-ի փոխնախագահ Հակոբ Ասլանյանը։

Անդրադառնալով «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ)՝ ԱԺ հերթական ընտրություններին չմասնակցելու որոշմանը՝ Ասլանյանը նշեց.

«Մենք չենք զղջացել, գնում ենք այն ճանապարհով, որի մասին միշտ խոսել ենք։ Ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Եվ այդ ֆոնին ի՞նչ տեղի ունեցավ. մեր կուսակցությունը մինչև ամսի 19-ը դեռ փնտրտուքի մեջ էր և փորձում էր որոշակի ուժերի հետ համագործակցել։ Նպատակը ոչ միայն Ազգային ժողով մտնելն էր, այլև թույլ չտալը, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի. որքան հնարավոր է՝ կանխել այդ վերընտրությունը և թույլ չտալ ձայների փոշիացումը։ Վերջին օրերի մեր հարցումներն ու քննարկումները հանգեցրին նրան, որ քանի որ չկարողացանք որոշակի ուժերի հետ համաձայնության գալ (չնայած դա մեր մեղքը չէ, ես բացահայտ եմ ասում), որոշեցինք չմասնակցել»։

Հարցին, թե ո՞ր ուժերի հետ են քննարկումներ ունեցել, Ասլանյանը տեղեկացրեց.

«Քննարկումներ ենք ունեցել և՛ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության, և՛ Էդմոն Մարուքյանի հետ, բայց չստացվեց։ Գտնում եմ, որ դա մեր մեղքը չէր. թող ապագան ցույց տա, թե ինչու չստացվեց։ Մեր բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ մենք, ամենայն հավանականությամբ, չենք հաղթահարելու 4%-ի շեմը։ Ու հանկարծ պարոն Աղազարյանի մոտ մի միտք հղացավ. նա ասաց՝ «Պատկերացնո՞ւմ եք՝ ենթադրենք հավաքում ենք 3․9% ու չենք անցնում։ Դրանով իսկ մենք օգնելու ենք, որ այդ 4%-ը փոշիանա, և դրա առյուծի բաժինն անցնի ՔՊ-ին»։ Մենք չենք կարող դա թույլ տալ։ Եվ որոշում կայացվեց միայնակ չմասնակցել, որպեսզի ձայներ չփոշիացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment