
«Քանի որ Գագիկ Ծառուկյանն առիթներ ունեցել է հայտարարելու, որ հեռախոս չունի, հուսանք իրեն չեն գաղտնալսում»,- այս մասին կայացած ասուլիսում այսօր կես կատակ-կես լուրջ նշեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չկա՞, որ իրենց ևս գաղտնալսում են։
«Հուսանք՝ իշխանությունն օրենքը մահակ չի դարձնելու՝ ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու գործընթացում»,- ընդգծեց Տոնոյանը։