Երևան-Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայր տանող ճանապարհի կամրջի տակ տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է՝ մեղադրյալի նկատմամբ կալանքի կիրառմամբ, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հրապարակման՝ 2025 թվականի օգոստոսի 14-ին նույն վայրում հանդիպել են Մ.Դ.-ն և Ա.Տ.ն իրենց կողմնակիցների հետ, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց։
Ա․Տ․-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց էր արձակել՝ սպանելով Մ․Դ․-ին, ինչի համար հարուցվել էր քրգործ՝ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, որը պատժվում է մինչև ցմահ ազատազրկմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով), նշել է վարույթ իրականացնող մարմինը։
Ըստ ԶԼՄ-ների՝ մեղադրյալը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի որդին է՝ Արտաշես Տոնոյանը։
