Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում




 

Sputnik. Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի` զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման գործում փորձի փոխանակման նպատակով։


 


Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։


 


Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման գործում փորձի փոխանակման, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և համակարգումն ուժեղացնելու նպատակով:


 


Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ ընդլայնելով համագործակցությունն ու ամրապնդելով փոխգործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական հարցերում:


 


 


Leave a Comment