Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ, հայտնում է ՆԳՆ-ն։
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։
Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «ըստ տեղամասերի» բաժինը։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի կեսգիշեր։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ։
Կարդացեք նաև՝
