Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը խախտել է սահմանված կարգը՝ թփթփացնելով նրա ուսին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Դոնալդ Թրամփը խախտել է արքայական արարողակարգի կանոնները Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի այցի ընթացքում՝ ձեռքով հարվածելով նրա ուսին։
Ըստ արքայական արձանագրության հիմնական չգրված կանոնի՝ որևէ մեկին չի թույլատրվում առաջինը ֆիզիկական շփում նախաձեռնել արքայական ընտանիքի ներկայացուցչի հետ։
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը, ամենայն հավանականությամբ, Կառլ III-ի հետ հաղորդակցվելու վերաբերյալ մանրամասն հրահանգներ չի ստացել։