09:00 Լուրերը մեկ տողով. Արթուր Ավանեսյանի կալանավորում, Վլադիմիր Զելենսկու հայտարարություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։

· Նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում լինել չի կարող, քանի որ Հայաստանը նպատակ ունի խաղաղություն կառուցել հարևանի հետ։

· Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում արագ խաղաղություն հաստատելու համար։

· Դոնալդ Թրամփը պահանջել է ազատել աշխատանքից Ջիմի Քիմելին՝ առաջին տիկին Մելանյա Թրամփին «ապագա այրի» անվանելու համար։

· ԱՄՆ-ում Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող անձին սպառնում է ցմահ ազատազրկում՝ մի շարք ծանր մեղադրանքներով։

· Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է գրավել Ուկրաինան՝ տարածաշրջանային հետագա ագրեսիաների համար ճանապարհ հարթելու նպատակով։

· ՆԱՏՕ-ում քննարկվում է ամենամյա գագաթնաժողովների պրակտիկայից հրաժարվելու կամ դրանց հաճախականությունը նվազեցնելու հնարավորությունը։

Leave a Comment