Նաև ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի մեղադրանք է առաջադրվել

Նաև ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի մեղադրանք է առաջադրվել

Վաշինգտոնի դաշնային դատարանը մեղադրանք է առաջադրել Քոուլ Թոմաս Ալենին, որ կասկածվում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հրաձգության մեջ։

Նրան առաջադրված հիմնական մեղադրանքներն են՝ Միացյալ Նահանգների նախագահի դեմ մահափորձ, հրազենի կիրառում բռնի հանցագործություն կատարելիս, ծանր հանցագործություն կատարելու նպատակով նահանգների միջև հրազենի տեղափոխում։

Դաշնային դատախազ Ջոսելին Բալանտայնը հայտարարել է, որ Ալենը հատել է մի քանի նահանգների սահմաններ՝ նպատակ ունենալով սպանել ԱՄՆ նախագահին։ Ըստ առկա տվյալների՝ նրա մոտ հայտնաբերվել է 12 տրամաչափի պոմպային հրացան, երեք դանակ և այլ զինատեսակներ։

Դատական նիստի ընթացքում դատախազը դիմել է դատավորին՝ Ալենին կալանքի տակ թողնելու միջնորդությամբ, քանի որ նրան ներկայացված մեղադրանքներն առնչվում են ահաբեկչությանը։ Թեև ձևակերպումների մեջ «ահաբեկչություն» բառն ուղղակիորեն չի նշվում, սակայն նախագահի դեմ մահափորձը կարող է որակվել որպես ներքին ահաբեկչության ակտ։ Ամերիկյան օրենսդրությամբ այս հանցագործության համար կարող է սահմանվել ցմահ ազատազրկում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment