Հայաստանը ընդգրկվել է 2025 թվականին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տոկոսային հարաբերությամբ ամենաբարձր ռազմական ծախսերը ունեցող տասը երկրների շարքում, տեղեկանում ենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցից։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ռազմական ծախսերը անցյալ տարի կազմել են ՀՆԱ-ի 6,1%-ը: ՀՀ-ն ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ ամենաբարձր ռազմական ծախսերը ունեցող տասը երկրների շարքում զբաղեցրել է յոթերորդ տեղը:
Ադրբեջանը 6,5%-ով զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Ադրբեջանը նաև ռազմական ծախսերի ամենամեծ աճն ունեցող չորս երկրների շարքում էր, որոնց ցուցանիշը անցյալ տարի աճել է 1,4%-ով՝ 2024 թվականի համեմատ:
Առաջին տասնյակի առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ուկրաինան՝ ՀՆԱ-ի 40%-ի ռազմական ծախսերի մասնաբաժնով, Ալժիրը՝ 8,8%-ով և Իսրայելը՝ 7,8%-ով:
