ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցը վերահսկելու կամ նավագնացության համար վճար սահմանելու ցանկացած փորձ։
«Եթե նեղուցները բացելով նրանք նկատի ունեն. «Այո, նեղուցները բաց են, քանի դեռ դուք համակարգում եք ձեր գործողություններն Իրանի հետ և ստանում եք մեր թույլտվությունը, հակառակ դեպքում՝ մենք ձեզ կպայթեցնենք, և դուք կվճարեք մեզ», ապա դա նեղուցների բացում չէ։
Սրանք միջազգային ջրային ուղիներ են։ Նրանք չեն կարող կարգավորել, և մենք չենք կարող հանդուրժել նրանց փորձերը կարգավորելու այն համակարգը, որտեղ իրանցիներն են որոշում, թե ով կարող է օգտվել միջազգային ջրային ուղուց և որքան պետք է վճարի դրա համար»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն։
