Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր և ներկայացվել նոր նախաձեռնություններ։
Նրա խոսքով՝ կողմերը եկել են այն եզրակացության, որ ներկայում առկա են համագործակցության զարգացման լավ հիմքեր։
Արաղչին այս մասին գրել է իր Telegram-ի էջում՝ ընդգծելով, որ քննարկումները եղել են կառուցողական և ուղղված հարաբերությունների խորացմանը։