Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, ինչը փոքր երկրի համար բավական մեծ թիվ է։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ սա խոսում է քաղաքական համակարգի չկայացածության մասին, քանի որ շատ ուժեր խորհրդարան անցնելու իրական շանս չունեն։
Նա նշում է, որ նման կուսակցությունները հաճախ մասնակցում են ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակով։ Չնայած մեծ թվին՝ իրական մրցակցությունը սահմանափակվում է մի քանի հիմնական ուժերով։ Ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն կունենա նաև ընտրողների մասնակցության մակարդակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
