Մարսը դեռ «փրկության մոլորակ» չէ

Մարսը դեռ «փրկության մոլորակ» չէ

Ռուսաստանի ԳԱ Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Վլադիմիր Սիչովը հայտարարել է, որ ներկայիս տեխնոլոգիական պայմաններում մարդկությունը չի կարող Մարս տեղափոխվել և այնտեղ փրկվել, եթե Երկրի վրա գլոբալ աղետ տեղի ունենա։

Նրա խոսքով՝ թեև մարդիկ կարող են հասնել Կարմիր մոլորակ, սակայն այսօր անհնար է այնտեղ կառուցել լիովին փակ և ինքնավար կենսոլորտ, որը կապահովի կյանք առանց Երկրից սննդի, ջրի, սարքավորումների և այլ ռեսուրսների մշտական մատակարարման։

Գիտնականի գնահատմամբ՝ Մարսի ուսումնասիրության հիմնական նպատակը պետք է լինի հնարավոր կյանքի կամ դրա հետքերի որոնումը, և այդ խնդիրը ներկայում ավելի արդյունավետ կարող են կատարել ավտոմատ սարքերը, ոչ թե մարդիկ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment