Երևանի մանկապարտեզներ հաճախում է ավելի քան 28 հազար երեխա, որոնցից շատերի՝ 2-3 տարեկանների համար, համար գործում են նաև մսուրային խմբեր։
Կրթական գործընթացում ներդրվում են նոր ծրագրեր, այդ թվում՝ ռոբոտաշինություն, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել երեխաների շրջանում։
Քաղաքապետարանը կարևորում է նաև անվտանգության ապահովումը՝ շարունակաբար տեղադրելով տեսահսկման համակարգեր։
Գրեթե բոլոր մանկապարտեզներում գործում է երկարօրյա ծառայություն, ներդրվել է միասնական սննդացանկ։ Բացի դաստիարակներից, երեխաների հետ աշխատում են նաև տարբեր մասնագետներ՝ ապահովելով նրանց համակողմանի զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
