Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 12 մարդ է զոհվել և 49-ը՝ վիրավորվել Հարավային Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի Առողջապահության նախարարությունը։
Զոհերի ընդհանուր թիվը 2521 է։ «Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2521-ի, իսկ վիրավորների թիվը՝ 7804-ի», – ասվում է Առողջապահության նախարարության տարածված հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ զոհերի թիվը կաճի, հաշվի առնելով, որ Իսրայելը սկսել է ինտենսիվ ռմբակոծել Հեզբոլլահի թիրախները Արևելյան Լիբանանում։
