Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործել այնպես, որ համապատասխանի Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին՝ նպաստելով Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղության հաստատմանը։
Նա նաև հայտնել է, որ ստացել է ուղերձ Իրանի գերագույն առաջնորդից և նրան մաղթել առողջություն։
Իր հերթին Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի աջակցությանը և ընդգծել երկու երկրների հարաբերությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք շարունակելու են զարգանալ։
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են Սերգեյ Լավրովը, Յուրի Ուշակովը և Իգոր Կոստյուկովը, իսկ իրանական պատվիրակության կազմում էին նաև փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։