Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» անդամ «Կանդազը» – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավանեսյանը բերման է ենթարկվել, մամուլում շրջանառվող լուրերը հաստատել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը նշել է, որ Ավանեսյանին բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Թե ինչ մեղադրանքով՝ Կարապետյանը չի մանրամասնել։

«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Ազերիների երազանքներն իրականացնողներին պետք է փոխենք հայերի երազանքները իրականացնողներով»,- հայտարարել է Կարապետյանը։

Armenia Today-ը հարցում է ուղարկել Հայակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայություն, սակայն առայժմ որևէ պատասխան չի տրվել։

Ավանեսյանը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույս։ Նա կուսակցության «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի համակարգողն է։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահներն մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում։

Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։

Կարապետյանը նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:

Կարդացեք նաև՝ 

Արշավ՝ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ». Գոհար Մելոյանը բերման ենթարկելու և խուզարկությունների մասին է հայտնել

«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 17 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Leave a Comment