Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի երևանցիներ,
Երևանում շարունակում ենք փողոցների հիմնանորոգման աշխատանքները՝ երթևեկությունը երևանցիների համար ավելի անվտանգ և հարմարավետ կազմակերպելու նպատակով:
Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում Խորրհրդային միության տարիներին կառուցված հին խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ: Նախագծի շրջանակում կլուծվի տարիներ շարունակ ձգձգված խնդիրը:
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են առկա ենթակառուցվածքները:
Կառուցվում է նաև անձրևատար համակարգ, որը երբեք չի եղել»։
