Մոսկվան միշտ բաց է ամերիկյան կողմի հետ շփման համար՝ Ուկրաինայի կարգավորման հարցով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք միշտ բաց ենք շփման համար։ Նրանք գիտեն մեր դիրքորոշումը։ Ավելին, նրանք այն լսել են Ալյասկայում։ Այն ներկայացվել է ի պատասխան նրանց առաջարկության։ Վստահ եմ, որ բանակցային թիմը՝ պարոնայք Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, անպայման չեն մոռացել սա», – նշել է նա։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի էին ունեցել Ժնևում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ Հաջորդ փուլը նախատեսված էր մարտի 5-ին՝ Աբու Դաբիում, սակայն հետաձգվել էր Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածներից հետո։ Մարտի 15-ին Կրեմլը հայտարարել էր բանակցություններում դադարի մասին։
