Հրաձգության մեջ կասկածվողի եղբայրը ոստիկանությանը հայտնել է հակաթրամփյան գրառումներ հայտնաբերելու մասին



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Հրաձգության մեջ կասկածվող Քոուլ Ալենի եղբայրը տեղեկացրել է Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանությանն այն բանից հետո, երբ անցյալ գիշեր տեղի ունեցած միջադեպի կասկածյալն իր գրառումներն է ուղարկել ընտանիքի անդամներին, NBC News-ին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:


Պաշտոնյան այդ գրառումները բնութագրել է որպես հակաթրամփյան տրամադրությունների դրսևորում և նշել, որ հեղինակն իր հավանական զոհեր է անվանել վարչակազմի պաշտոնյաներին, այլ ոչ թե հյուրանոցի բնակիչներին կամ աշխատակիցներին:



Ըստ պաշտոնյայի, Ալենն իր նամակում ներողություն է խնդրում ընտանիքից ու ընկերներից և ասում, որ ներման չի սպասում:

Պաշտոնյան տեղեկացրել է, որ Ալենի քույրը իրավապահ մարմիններին պատմել է արմատական հայտարարություններ անելու նրա հակումների, ինչպես նաև այն մասին, որ նա անընդհատ վկայակոչում է աշխարհի խնդիրների լուծման իր պլանը:

Նա քննիչներին հաստատել է, որ Ալենը երկու ատրճանակ և որսորդական հրացան է ձեռք բերել, սակայն, ըստ պաշտոնյայի, ծնողները չեն իմացել, որ նա զենք է պահում իրենց տանը:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment