ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի առաջիկա այցը Ռուսաստան՝ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Տեղեկությունը փոխանցել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից ՏԱՍՍ-ին։
«Հաստատում ենք Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով», — նշել են ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Արաղչին այցելել էր Օման, իսկ ապրիլի 26-ին գտնվում էր Պակիստանում։