Թրամփը չի կարողանա ուժով գրավել Հորմուզի նեղուցը. Independent

Մեկ դար առաջ տեղի ունեցած ծովային աղետը ցույց է տալիս, որ Թրամփը չի կարողանա ուժով գրավել Հորմուզի նեղուցը: Պատմական զուգահեռներ է կատարել Independent լրատվականը:

 
Նյութում նշվում է, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտում Միացյալ Թագավորությունը համոզված էր, որ կկարողանա առանց դժվարության հաղթահարել Դարդանելի նեղուցը և հարկադրել Օսմանյան կայսրությանը հանձնվել։ 

Այդուհանդերձ, նեղուցի աշխարհագրական դիրքը, առափնյա հրետանին ու ծովային ականները կործանարար եղան բրիտանական նավատորմի համար։

 Հեղինակը շեշտում է, որ 2026 թվականին Հորմուզի նեղուցը Թրամփի համար կարող է վերածվել «Գալիպոլիի թակարդի»։ Դա մի վայր է, որտեղ նորագույն տեխնոլոգիաները դառնում են խոցելի՝ բախվելով խելացի ականներին և բարդ աշխարհագրական պայմաններին։ 

5435964606053554263.jpg 199.79 KB

Leave a Comment