ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի։
«Մենք հիանալի աշխատանք ենք կատարել, և սա շատ շուտով կավարտվի», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհաղթի անկախ ամեն ինչից։
«Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հուսով եմ՝ նրանք (Իրանի ղեկավարությունը – խմբ.) իմաստուն կերպով կգործեն, իսկ եթե ոչ, մենք միևնույն է կհաղթենք», – ասել է Թրամփը։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
