Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու համար, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին կիրակի օրը հայտարարել է, որ Արաղչին կայցելի Ռուսաստան ապրիլի 27-ին։
«Մենք հաստատում ենք Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու համար», – գործակալությանը հայտնել են նախարարությունից։
