Արարատ Միրզոյան կմեկնի Ֆրանսիա

Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակը:

Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։  Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Leave a Comment