Փաշինյանը և Ալիևը «Գերնիկա» մրցանակ են ստացել – armeniatoday.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապրիլի 26-ին «Գերնիկա» մրցանակ է շնորհվել, տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

«Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Իսպանիայի Գերնիկա-Լումո քաղաքում։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին այս մրցանակը շնորհվել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Փաշինյանի մրցանակն ստացել է Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին փետրվարին Փաշինյանն ու Ալիևը ստացել էին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Leave a Comment