Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110+ կգ քաշային կարգում հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը։ Նա դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։

Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը՝ այս ձևում ևս լինելով լավագույնը:

 Երկամարտի 451 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Leave a Comment