Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել

Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոնք նախկինում իրեն ծանոթ չեն եղել։

«Երբեմն ինձ համար դժվար է տեսնել կապույտ երկինքը… Ես ունենում եմ հոռետեսության պահեր, որոնք նախկինում չեն եղել… Նախկինում ես ունեի նորմալ կյանք, երեխաներ, աշխատանք, վերելքներ և վայրէջքներ, ինչպես բոլորը։ Իսկ այս տասը տարիները թռան այնքան արագ… Երբեմն ես ինձ ավելի տխուր եմ զգում, քան երբևէ», – Ֆրանսիայի առաջնորդի տիկնոջ խոսքերն է մեջբերում «Տրիբյուն» թերթը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջ կարգավիճակում անցկացրած տասը տարիները չափազանց հագեցած են եղել։ 

«Ես տեսել եմ աշխարհի խավարը, հիմարությունը, չարությունը», – պնդում է նա։

Միևնույն ժամանակ, ըստ Բրիժիտի մերձավորների, նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել։ Ինչպես հստակեցնում է թերթը, նրա օրակարգում առկա են ամենօրյա պարապմունքներ մարզասրահում և մեկժամյա զբոսանքներ, ինչպես նաև հեծանվային արշավներ հանգստյան օրերին։

Ավելի վաղ Ֆրանսիայի առաջին տիկինը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն տեսությունների հայտնվելուց հետո, թե նա իբր ի ծնե տղամարդ է եղել։ Թերթի տվյալներով՝ Բրիժիտի աշխատակազմի նախկին ղեկավար Պիեռ-Օլիվիե Կոստան, ինչպես նաև նրա տեղակալ Տրիստան Բրոմեն, ով ներկայումս գլխավորում է առաջին տիկնոջ գրասենյակը, դեռևս 2019 թվականին սոցիալական ցանցերում առաջին անգամ կարդացել են «անհավանական մեղադրանքներ», համաձայն որոնց՝ Ֆրանսիայի առաջնորդի կինը իբր ծնվել է տղամարդ և կրել է Ժան-Միշել անունը։ 

Leave a Comment