Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ծանրորդ Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ է նվաճել։
Նա փոքր ոսկե մեդալին է արժանացել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 210 կգ։
Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել, Էմմա Պողոսյանը չեմպիոն էր հռչակվել։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։
