Էրդողանը՝ Թրամփի դեմ կատարված մահափորձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Վաշինգտոնում տեղի ունեցած զինված հարձակման փորձը, որն ուղղված էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

Նա գոհունակություն է հայտնել, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հատկապես նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկինը՝ Մելանյա Թրամփը։ Էրդողանն ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակություններում պայքարը պետք է մղվի բացառապես գաղափարների միջոցով, և բռնության որևէ դրսևորում այնտեղ տեղ չունի։ 

Թուրքիայի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Թրամփին, նրա կնոջը, ԱՄՆ վարչակազմին ու ամերիկացի ժողովրդին։

5435964606053554322.jpg 75.77 KB

Leave a Comment